Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ Ադրբեջանը Իրանից համագործակցություն է սպասում՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննելու եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու հետ կապված։
«Մենք մեր հարեւան Իրանից ակնկալում ենք համագործակցություն ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում՝ ով է կանգնած դրա հետեւում, ինչու է այն կատարվել։ Այս հարցում անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում»,- ասել է նա՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցները պետք է դատարանի առջև կանգնեն։
Նախարարը նաեւ իր ցավակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։
Ավելի վաղ Կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Զոհվել էր անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության եւս երկու պահակներ վիրավորվել էին։ Հանցագործը ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ հարձակումը կատարել է ընտանեկան խնդիրների պատճառով։ Նա կարծել է, որ իր կինը, որի հետ կապը խզվել է 2022 թվականի ապրիլից, դեսպանատան շենքում է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում