Այս ամենն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․
Քիչ առաջ մամուլից տեղեկացանք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
Ըստ տարացված նույն հաղորդագրության քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որեւէ նյութ, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի կողղմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։
Վստահենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է։
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...