Հնարավոր է բացահայտել մարդու ագրեսիվ հակումները` նայելով նրա դեմքին
Մարդկանց բարկության աստիճանը ստուգելու համար այժմ բավական է նայել նրա դեմքին և, ըստ դրա, բացահայտել նրա ագրեսիվ հակումները: Այս եզրակացությանն են եկել հոգեբանները, որոնք հետազոտություն են անցկացրել, պարզելու համար մարդու դեմքի լայնության և երկարության հարաբերության ցուցանիշի և ագրեսիա դրսևորելու միջև կապը: Այս ինդեքսը չափում է աջ այտից մինչը ձախ այտ և վերին շրթունքից մինչև հոնքերի միջև ընկած տարածության հեռավորությամբ:
Պարզվում է, որ այն հոկեիստները, որոնց դեմքի լայնության և երկարության հարաբերության ինդեքսը ավելի մեծ է, խաղի ընթացքում ավելի շատ են պատժվում խաղի դատավորի կողմից, քան նրանք, ում մոտ այդ ինդեքսը ավելի փոքր է:
Փորձարկման ժամանակ կամավորներին տրամադրվել են տարբեր մարդկանց նկարներ և առաջարկվել գնահատել նրանց ագրեսիայի աստիճանը 7 բալանի սանդղակով: Յուրաքանչյուր նկարը նայելու համար տրվել է կամ 39 կամ 2000 միլիվայրկյան: Պարզվել է, որ փորձարկման մասնակիցները կարողացել են բավականին ստույգ գնահատել նրանց ագրեսիվության աստիճանը, անգամ նկարը 39 միլիվայրկյան նայելուց հետո:
Այս ամենը թույլ է տալիս ենթադել, որ շուտով մի հայացքով հնարավոր կլինի տարբերել մարդկանց մեջ ագրեսիվ հակումները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում