ԲԴԽ նախագահն արգելքներ է սահմանում լրագրողների համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով:
Շատ լրագրողներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը, գնացին՝ լուսաբանելու նիստը, զրուցելու դատավորների հետ, սակայն տեղում արդեն լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում. նրանց արգելվեց ժողովի վայր մտնել, իսկ դատավորներն էլ տարբեր մուտքերով ներս մտան՝ խուսափելով չորրորդ իշխանության հետ հանդիպումից: Լրագրողները ստիպված են եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում կամ ետնամուտքի մոտ ցրտին կանգնել եւ սպասել:
Այսինքն՝ ԲԴԽ նախագահը ե՛ւ հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու որեւէ միջոցառում, ե՛ւ արգելքներ է սահմանում, ասել է թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարից ոգեշնչվող նախկին նախարարը լրագրողներին թողել է դրսում: Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի վեցին լրագրողների հետ զրույցում այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խոսելով Ազգային ժողովում իրականացվող լրագրողների դեմ սահմանափակումների եւ դժգոհությունների մասին, նշել էր, որ կողմ է սահմանափակումներին՝ ասելով. «Ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաեւ թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ապավինենք անվտանգության մարմիններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...