Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Կրամատորսկում պատժիչ գործողություն է իրականացրել՝ սպանելով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողի
ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, վերջին 24 ժամվա ընթացքում հետախուզական տեխնիկան բացահայտել է ուկրաինացի զինվորների հենակետերը Կրամատորսկ քաղաքում։ Թիվ 28 հանրակացարանում եղել է ավելի քան 700, իսկ թիվ 47 հանրակացարանում՝ 600-ից ավելի զինվոր։
«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման այդ կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ զեկույցում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Նոր տարվա առաջին րոպեներին ուկրաինական բանակը համազարկային կրակի արձակման HIMARS համակարգերից վեց հրթիռ է արձակել Մակեևկայի շրջանում ռուս զինվորների ժամանակավոր տեղակայման կետին։ Չորս հրթիռ խոցել էր շենքը, ինչի հետևանքով փլվել են առաստաղները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 ռուսաստանցի զինծառայող, այդ թվում՝ գնդի հրամանատարի տեղակալը։
ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ զինվորների մահվան հիմնական պատճառը եղել է բջջային հեռախոսների օգտագործումը, որոնք կարողացել են տեղորոշել ուկրաինական զորքերը։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ հետագայում նման միջադեպերը բացառելու համար, իսկ հետաքննության արդյունքներով մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Նշենք, որ Ուկրաինացի զինվորականները հերքել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունբ առ այն, որ Կրամատորսկի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին հայտնում է kp.ua-ն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...