Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը հավանություն Է տվել Ստամբուլյան կոնվենցիայից երկրի դուրս գալուն
Թուրքիայի գերագույն վարչական դատարանը (պետական խորհուրդը) երկուշաբթի օրինական է ճանաչել եւ հավանություն է տվել Կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլյան կոնվենցիայից երկրի դուրս գալուն: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է դատարանի որոշման մեջ։
Միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը 2019 թվականի մարտին կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ կոնվենցիան հակասում է երկրի ավանդական հիմունքներին և քարոզում է միասեռականությունը։ Փաստաթուղթը ամենամեծ քննադատությունն էր առաջացրել պահպանողական շրջանակներում, որը ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
Ստամբուլյան կոնվենցիան՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը, ընդունվել է 2011 թվականի մայիսին։ Փաստաթղթում, մասնավորապես, ներմուծվում է «գենդեր» հասկացությունը կենսաբանական սեռի փոխարեն։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ.


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում