Որոշումը կայացվել է․ ով կլինի Ներքին գործերի նախարար
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ 2023-ի հունվարի 10-ը ՀՀ Ներքին Գործերի նախարար կնշանակվի: Իրավապահ համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքական իշխանությունների կողմից որոշումն արդեն կայացված է եւ ներկայիս Ոստիկանապետ Վահե Ղազարյանին արդեն վստահեցրել են՝ հենց նա է լինելու Ներքին գործերի նախարարը:
Իհարկե, ՆԳ նախարարի մասով քննարկումներ շատ են եղել իշխող թիմում: Հնչել է տեակետ, թե Վահե Ղազարյանը հրապարակային կերպար չէ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ ընտրությունը կանգ է առել հենց Վահե Ղազարյանի վրա, քանի որ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ներքին Գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը:
Այսպիսով, ըստ ընդունված նախագծի համաձայն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Ընդունված օրենքի անցումային դրույթներում սահմանվում է, որ վարչապետը Հանրապետության նախագահին պետք է ներկայացնի ներքին գործերի նախարարի թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:
Իսկ արդեն Ներքին գործերի նախարարը լիազորություններն ստանձնելու պահից մեկ ամսվա ընթացքում վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների եւ ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկությունը: Հավելենք, որ այս մասով մեկ հստակություն էլ կա. Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կզբաղեցնի ՆԳՆ նախարարի տեղակալի պաշտոնը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...