Ծեծկռտուք շիրակցի պաշտոնյաների մասնակցությամբ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում վիճաբանություն, այնուհետ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանային համալիրի բակում։ Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ Հ․ Գ․-ն վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն․- հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։ Վարչական ղեկավարը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ-հետ է գնացել ու հենվել պարսպին։ Վիճաբանությանը խառնվել է Գ․ Մ․-ն՝ Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա, բռնելով վարչական ղեկավարին հրած տղամարդու շորերից, բռունցքով հարվածել է նրա գլխի ձախ մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք։
Միջադեպը, սակայն, սրանով չի ավարտվել, վիճաբանողներին է մոտեցել Լ․ Գ․-ն՝ «Ախուրյանի համալիր մարզադպրոցի» տնօրենը՝ այլ անձանց հետ, քաշքշել են Հացիկի վարչական ղեկավարին հարված Հ․ Գ․-ին, գցել գետնին, ինչի հետևանքով նա աջ ձեռքի արմնկային հատվածում ստացել է մարմնական վնասվածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...