Եվրախորհրդարանում կոռուպցիոն սկանդալը թափ է հավաքում. եւս երկու պատգամավոր կարող է զրկվել անձեռնմխելիությունից
Եվրամիությունը կսկսի կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված երկու պատգամավորների խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության պահանջով։ Ընդ որում, նրա հայտարարության մեջ չեն նշվում այդ գործին մասնակից Եվրախորհրդարանի պատգամավորների անունները։
Սկանդալը ծագել է անցած ամիս այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի մեկ պատգամավոր եւ եւս երեք անձ ձերբակալվել են կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով:
Չնայած իշխանությունները չեն նշել կաշառակերության սխեմայի հետեւում կանգնած երկիրը՝ ԵՄ-ում բազմաթիվ աղբյուրներ մեղադրել են Կատարին:
Այնուամենայնիվ, Կատարը կտրականապես հերքում է մեղադրանքները։
Մեցոլան, որը հայտարարել է, որ սկանդալը ցույց է տվել, որ բաց, ազատ, ժողովրդավարական հասարակությունները վտանգված են, հայտարարել է, որ այժմ կսկսի ոստիկանության խնդրանքով Եվրախորհրդարանի երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու անհետաձգելի ընթացակարգ։
Եմ աղբյուրը BBC-ին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ոստիկանությունը կապ է հաստատել իր գրասենյակի հետ:
Հունվարի 16-ին հարցումը պետք է ներկայացվի Եվրախորհրդարանին, այնուհետեւ այն կփոխանցվի այդ կազմակերպության իրավաբանական հարցերով կոմիտեին։
Մեցոլան նշել է, որ կցանկանար, որ ամբողջ գործընթացն ավարտվի մինչեւ փետրվարի 13-ը։
Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներն ունեն որոշակի անձեռնմխելիություն, ինչը նրանց երաշխավորում է իրենց աշխատանքը կատարելու, կարծիք հայտնելու եւ ազատ քվեարկելու հնարավորություն՝ առանց ձերբակալության կամ քաղաքական հետապնդումների վախի:
Այնուամենայնիվ, պալատը կարող է քվեարկել գաղտնի դատավարությունից հետո նրանց այդ անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Այս գործընթացը հնարավորություն է տալիս Եվրախորհրդարանի կասկածյալ պատգամավորներին ներկայացնել իրենց ապացույցները եւ պաշտպանվել մեղադրանքներից։
Պալատի փոխնախագահներից մեկը՝ Հունաստանից Եվրախորհրդարանի անդամ Եվա Քայլին, ի թիվս մի քանի այլ կասկածյալների, ձերբակալվել է անցյալ ամիս ոստիկանական ռեյդի ժամանակ։
Սակայն Եվրախորհրդարանի սոցիալիստ 44-ամյա պատգամավորը, որը հերքում է որեւէ իրավախախտում, արդեն անձեռնմխելիությունից զրկված է։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը հայտնաբերել է «կանխիկ գումարով պայուսակ»։
Նրա փաստաբանը հերքել է պնդումները, թե նա կաշառք է վերցրել՝ չնայած տեղեկություններին, որ իր բրյուսելյան բնակարանում 150 հազար եվրո են գտել։
Որոշ աղբյուրների համաձայն՝ եւս 600 հազար եվրո է հայտնաբերվել կասկածյալներից մեկի տանը, եւս 750 հազար եվրո՝ Բրյուսելի հյուրանոցի համարի ճամպրուկում:
Եվա Քայլին նախնական կալանքի տակ է գտնվում իր գործընկեր Ֆրանչեսկո Ջորջիի եւ Իտալիայից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Պիեռ Անտոնիո Պանցերիի հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...