Սուրիկ Խաչատրյանի տունը սողանքային գոտում է` ուղղակիորեն փլուզման վտանգի տակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում եւ չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կփլուզվեն:
«Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրեւների պատճառով մի օր սողանքը կատիվանա եւ այդ տները կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երեւի ուզում են մեզ վերեւից նայել»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությմաբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը:
Ասել է թե, եթե «Մունումենտից» Սարի թաղ տանող հատվածը սողանքային է, ապա այդտեղ կառուցված միակ առանձնատունը՝ Սուրիկ Խաչատրյանի, տունը սողանքային գոտում է, այսինքն՝ ուղղակիորեն փլուզման վտանգի տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...