Էրդողանը խոսել է հացահատիկային միջանցքի աշխատանքի արդյունքների մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ, պարենային գործարքի շրջանակներում, Ուկրաինայից ավելի քան 16 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել։
«Մեր բացած միջանցքի շնորհիվ ավելի քան 16 միլիոն տոննա հացահատիկ եւ հացահատիկային ապրանքներ լքել են Ուկրաինայի նավահանգիստները եւ հասել ամբողջ աշխարհին»,- գրել է Էրդողանը Twitter-ում։
Հացահատիկի գործարքը, որը հուլիսի 22-ին ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի եւ պարարտանյութի արտահանում Սեւ ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: Պայմանագրի ժամկետը լրացել է նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում է, որ այն մեխանիկորեն 120 օրով կերկարաձգվի՝ կողմերի առարկությունների բացակայության դեպքում։ Գործարքն ինքնին փաթեթային գործարքի անբաժանելի մասն է, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է պարենամթերքի եւ պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում: Մոսկվան նշել է, որ դա հենց այն էր, ինչը չիրականացավ։ Միաժամանակ ՄԱԿ-ից եղան հավաստիացումներ, որ սահմանափակումները կվերացվեն։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում