Խորվաթիան այժմ մաս է կազմում Շենգեն գոտուն եւ Եվրագոտուն
Ամանորի գալուստով Խորվաթիայի բնակիչները հայտնվել են Եվրոգոտում եւ Շենգեն գոտում։ Բալկանյան փոքր պետության համար, որի բնակչությունը 4 միլիոնից քիչ է, սա պատմական օր է, հայտնում է Euronews-ը։
Հունվարի 1-ին Խորվաթիան դարձել է ԵՄ արժութային գոտու 20-րդ երկիրը, որի շրջանակներում օգտագործվում է եվրոն։ Խորվաթիան նախկինում ուներ իր սեփական դրամական միավորը՝ կունան, որը շրջանառության մեջ էր 1994 թվականից՝ փոխարինելով հարավսլավական դինարին:
Դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին, Խորվաթիայի ֆինանսների նախարար Մարկո Պրիմորացը եւ Խորվաթիայի Ազգային բանկի ղեկավար Բորիս Վույիչիչը տեղական բանկոմատից դուրս են բերել եվրոյի առաջին թղթադրամները։ Ամանորի գիշերը հաճախորդները հերթ են կանգնել բանկերի մոտ՝ կանխիկ գումար հանելու համար՝ վախենալով եվրոյին անցումային շրջանի ավարտից անմիջապես հետո վճարումների հետ կապված խնդիրներից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...