ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Բելառուսին
2023 թվականին Բելառուսը նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Անցած տարվա նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթ ունենալով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Բելառուսի նախագահությունն անցկացնել «Համերաշխության եւ համագործակցության միջոցով դեպի խաղաղություն եւ անվտանգություն» կարգախոսի ներքո։
2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջին նպատակը Լուկաշենկոն անվանել է ճգնաժամային իրավիճակների կարգավորումն ու կազմակերպության պատասխանատվության գոտում հետագա ապակայունացման կանխումը։ Այնուհետեւ նա բացատրել է, որ Բելառուսը ՀԱՊԿ-ում կգործադրի «բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը, հակամարտությունների ներուժի նվազեցմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամների համատեղ գործողությունների միջոցով փոխվստահության մակարդակի բարձրացմանը»:
Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն խոսել է հակաճգնաժամային մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին, որոնք չեն ներառում հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառում, այսինքն՝ առաջին հերթին փորձելու են հակամարտությունները փափուկ ուժի միջոցով՝ խորհրդակցություններ, մոնիտորինգ եւ դիտարկումներ տեղում:
Բացի այդ, Բելառուսի ղեկավարը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Մինսկը կնախաձեռնի մի շարք միջոցառումներ՝ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ՝ «այլ երկրների ներկայացուցիչների եւ մասնագիտացված կազմակերպությունների հնարավոր հրավերով»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...