Ռուսաստանից Վրաստան ճանապարհին բեռնատարների մեծ հերթ է առաջացել
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար ավտոմոբիլային տրանսպորտի մեծ հերթ է գոյացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը։
Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հետևում է բոլոր անցակետերի աշխատանքին։ Նրա խոսքով ՝ «Վերին Լարսը» խնդրահարույց կետերից մեկն է։
«Այսօրվա դրությամբ «Վերին Լարսը» մուտքի համար աշխատում է անխափան, իսկ ռուսական կողմից ելքի համար նկատվում է բեռնատարների ներհոսք և, ցավոք, մեծ հերթ», – ասել է նա:
Մաքսատան տվյալներով ՝ այս անցակետով ապրանքների հոսքերը զգալիորեն աճել են 2022 թվականին։
«Առևտուր է ընթանում, «Վերին Լարսով» բոլոր տեսակի ապրանքներ են տանում։ Միայն դեկտեմբերի անցած օրերին այդ անցակետով 257 հազար տոննա ապրանք է անցել։ Դա 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերին», - ասել Է Դավիդովը։
Ընդ որում, նրա խոսքով, եթե մուտքի համար չկա բեռնատար տրանսպորտի թվի էական աճ, ապա ելքի դեպքում մեկ օրում անցնում է 600 և ավելի բեռնատար:
Բացի այդ, այս սահմանային անցակետում դեռ չի ավարտվել վերակառուցման փուլը, թեև ուղևորատար տրանսպորտի համար գործում են մուտքի և ելքի լրացուցիչ գոտիներ։
Եվրասիական զարգացման բանկը մտադիր է ներդրում անել «Վերին Լարսի» ընդլայնման գործում
«Դեռ պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այդ թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով օգնել չենք կարող», - հավելել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։
Հիշեցնենք, որ Վրաստանն իրականացնում է Մցխեթա - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...