Զգացմունքներն ու էմոցիաները որևէ կերպ չպետք է խանգարեն աշխատելիս.Գրիգոր Մինասյանը` հոր քրգործի մասին
Զգացմունքներն ու էմոցիաները որևէ կերպ չպետք է մարդուն խանգարեն, երբ դու իրականացնում ես քո աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով իր հոր` Արա Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հարցին.
«Դու կարող ես որևէ ձևով հայտնվել շահերի բախման կիզակետում։ Հենց պրոֆեսիոնալ աշխատողն անընդհատ կարող է հայտնվել նման իրավիճակում, բայց պետք է այնպես անել, որ որևէ կերպ չհայտնվես այդ իրավիճակում։ Սա նշանակում է, որ պետք է գործես օրենքի շրջանակում ու քեզ վերապահված լիազորություններից երբեք դուրս չգաս»,– ասաց Մինասյանը։
Նախարարը խուսափեց պատասխանել հոր քրգործին առնչվող մյուս հարցերին, նշելով, որ դա դրանք անձնական բնույթի են.
«Ես աշխատում եմ որպես արդարադատության նախարար, աշխատել եմ նաև որպես փոխնախարար` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։ Զգացմունքներն ու էմոցիաներն էլ որևէ կերպ չպետք է մարդուն խանգարեն, երբ դու իրականացնում ես քո աշխատանքը։ Կապ չունի` բժի՞շկ ես, իրավաբա՞ն ես, թե՞ լրագրող»,–ասաց նախարարը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում