Անկարան եւ Մոսկվան սկսել են Թուրքիայում գազային հանգույցի նախագծի գործնական իրականացումը
Անկարան եւ Մոսկվան սկսել են գազային հանգույցի նախագծի գործնական իրականացումը Թուրքիայում, հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախաամանորյա ժողովի ժամանակ։
«Այժմ մենք Թուրքիայի հետ միասին սկսել ենք այս երկրում գազային հանգույցի նախագիծ մշակել: Այս որոշումն ընդունվել է երկու պետությունների ղեկավարների մակարդակով, եւ մենք արդեն սկսել ենք դրա գործնական իրականացումը»,- ասել է Միլլերը, փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով, գազային հանգույցը կօգնի ապահովել բնական գազի շուկայում թափանցիկ եւ արդար գնագոյացումը։
Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Թուրքիայում «խոշորագույն գազային հանգույց» ստեղծել՝ Եվրոպա մատակարարումների համար։ Նա առաջարկել է վառելիքը, որը նախկինում ԵՄ էր մատակարարվում «Հյուսիսային հոսք» գազատարով, վերաուղղել Թուրքիայի տարածքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է Պուտինի նախաձեռնությունը։ Կողմերը հանձնարարել են համապատասխան գերատեսչություններին սկսել աշխատանքներն այս հարցով, մանրամասնել է նա։ Էրդողանը գազային հանգույց կառուցելու համար որպես հարմար վայր նշել է Թրակիան (Թուրքիայի հյուսիսարեւմտյան հատվածը, որտեղ գտնվում է Ստամբուլը)։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում