Սանկտ Պետերբուրգի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին
Սանկտ Պետերբուրգի դատարանը հայերի վրա հարձակում գործած երկու ադրբեջանցիների դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ուղղիչ գաղութում: Այս մասին NEWS.a-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի իրավաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Զոհրաբ Գաբրիելյանը։
«Յուրաքանչյուրին 5 տարվա պատիժ։ Տուժողների նյութական պահանջները բավարարվել են։ Ընդ որում, ծեծի տեսագրությունը նկարահանած եւ տարածած Իբիշովը կվճարի երկու երրորդը»,- նշեց Զոհրաբ Գաբրիելյանը։
Ինչպես հաղորդվում է, հանցագործությունը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 23-ի ուշ երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգում։ Ադրբեջանից եկածների խումբը հարձակվել է երկու հայերի վրա, ընդ որում՝ տեղի ունեցողը նկարահանվել է։
Ավելի վաղ տուժողների շահերի ներկայացուցիչ Զոհրաբ Գաբրիելյանը նշել էր գործի առանձնահատուկ նշանակությունը, քանի որ դրանով սկսվում է դատական պրակտիկայի ձեւավորում, նախկինում ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով գործեր չէին հարուցվում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում