Ի՞նչ կշահի Հայաստանը Ռուսաստանի դեմ դեմարշից. Աշոտյանը՝ իշխանությունների հայտարարությունների մասին
Ի՞նչ կշահի Հայաստանը Ռուսաստանի դեմ դեմարշից. Եթե հույսը Ֆրանսիան է, ապա ապարդյուն․ Փարիզը զորք չի ուղարկի Հարավային Կովկաս։ Ոչ մի փաստաթղթում այդ մասին նշված չէ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցի հայտարարությունները քաղաքական շահարկում են։ Ակնհայտ է, որ տղաները տարվել են խաղով։
Երբ անդամակցում ես որեւէ միջազգային կազմակերպության, ապա դելեգացնում են այդ կազմակերպության որոշակի գործառույթները։ Բոլորն են այդպես անում։
Սակայն ՌԴ-ի եւ Բելառուսի Միութենական պետության մասին համաձայնագրում վերպետական քաղաքական փաստաթուղթ չկա։ Բացի այդ, ոչ մի կազմակերպություն չի ցանկանում խնդրահարույց երկրի ներառել իր կազմի մեջ։ Ինչ-որ մեկին թվում է, թե հիմա ինչ-որ մեկը կցանկանա, որ Հայաստանը լինի վերպետական մարմնի մա՞ս»,- պարզաբանեց Աշոտյանը։
Ըստ նրա՝ Գրիգորյանը չհերքեց նաեւ հաղորդավարի հարց-կասկածն այն մասին, թե իշխանությունները հրաժարվել են Արցախից։
«Գրիգորյանը ստեց, որ դիտորդական առաքելությունը չի մեկնել Հայաստանից։ Հայաստան է ժամանել տեխնիկական խումբ, որն իր կարգավիճակով շատ ավելի ցածր է, քան նախորդ առաքելությունը։ Այդ տեխնիկական խումբը պետք է ուսումնասիրի հաջորդ տարի նոր դիտորդական առաքելություններ ուղարկելու հնարավորությունը:
Ու՞մ պատճառով առաքելությունը չի շարունակվել։ Ստացվում է, որ Ադրբեջանի՞։ Թեեւ ԵՄ-ն անգամ մեկ երկրի համաձայնության դեպքում կարող է այդ երկիր առաքելություն ուղարկել, բայց Փաշինյանն անգամ դրան չկարողացավ հասնել։ ԵՄ-ն առաքելության արդյունքներով պարտավոր էր մեղադրել Ադրբեջանին, բայց չարեց դա», – ընդգծեց նա։
Նա վստահություն հայտնեց, որ եթե Հայաստանը ցանկանա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձեւաչափը կվերականգնվի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...