Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության
Բելառուսը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության։ Այս մասին ՍՏՎ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Ռյաբիխինը։
«Նրանք միակողմանիորեն դադարեցրել են (համագործակցությունը)։ Բայց Բելառուսի Հանրապետությունը միշտ պատրաստ է երկխոսության» - ասել է նա։
Ռյաբխինն ընդգծել է, որ «միջազգային ռազմական համագործակցությունը, անվանենք դա ընթացիկ տարվա «մինչեւ փետրվարի 24-ը» եւ դրանից «հետո», քանակական եւ որակական ցուցանիշներով չի փոխվել... փոխվել են համագործակցության որոշակի վեկտորներ»։
Նա ասել է, որ Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ համագործակցությունն ուժեղացնում է։ «Հաշվի առնելով այն, որ կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացվել։ Այն ունի ռազմական բաղադրիչ։ Այս երկրների հետ համագործակցության իրականացման շրջանակում մենք համագործակցության նոր արդյունավետ միջոցներ ենք գտնում»,- ասել է Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Բելառուսի ՊՆ-ն «մշտապես պատրաստ է երկխոսության»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...