«Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»». Արսեն Ջուլֆալակյան
«Պատուհասի լատենտ աջակիցները, չարիքի կողմից երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, դեմքի միամիտ արտահայտությամբ հաճախ հարցնում են.
– Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»: Ալեգորիկ օրինակով պատասխանեմ: Զարտուղի ճանապարհներով միջակ դեղագետը դառնում է գլխավոր վիրաբույժ: Միջին ծանրության հիվանդին վիրահատելիս հասցնում է կրիտիկական վիճակի: Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է…
Պարզվում է, որ անհրաժեշտ են ոլորտի լավագույնները՝ փորձելու ինչ որ բան շտկել՝ գոնե նվազագույն կորուստներով: Միջակ դեղագետը իհարկե չի մտնում լավագույն վիրաբույժների թվի մեջ: Արած հանցագործության համար էլ նա պետք է պատասխանատվություն կրի: Չէ՞ որ միջին ծանրության վիրահատությունը դարձրել է բարդագույն… Մեղմ ասած տարօրինակ կլինի, եթե հիվանդի մահանալուց հետո ընտանիքի անդամները սկսեն խղճալ մահվան հեղինակին և հայտարարեն, որ վիճակը ծանրագույն էր և «բժիշկը» ոչինչ անել չէր կարող, մեղք չունի: Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը…
հ.գ. Նկարում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի ցույցն է, 25.12.22: 120.000 հայ հայտնվել է թշնամու շրջափակման մեջ, որովհետև ՀՀ իշխանությունը հակապետական է, հակահայկական:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...