Ղազախստանն առաջարկել է Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերություններին գալ իր շուկա
Ղազախստանն առաջարկել է Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերություններին գալ իր երկիր եւ գրասենյակներ բացել այնտեղ։ Այս մասին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին հայտարարել է ճապոնական NHK հեռուստաալիքի եթերում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախարարն այցով գտնվում է Ճապոնիայում։
Տլեուբերդին նշել է, որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների պատճառով օտարերկրյա շատ ընկերություններ ՌԴ-ում փակել են իրենց գրասենյակները եւ դադարեցրել կամ ընդհատել այնտեղ իրենց գործունեությունը։
«Այդ ընկերությունները կարող են գալ Ղազախստան եւ գրասենյակներ բացել։ Շուկայի հասանելիությունը բաց է»,- ասել է նախարարը։
Տլեուբերդիի խոսքով՝ Ղազախստանը դրական է ընկալում Ճապոնիայի եւ այլ գործընկերների հետ «փոխշահավետ» համագործակցության հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ Ղազախստանը կարող է դառնալ միջանկյալ տարածք ապրանքների եւ տրանսպորտի շարժի համար, կենտրոն, որը կկապի Եվրոպան եւ Ասիան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...