Մահացել է ՌԴ ԶՈՒ ցամաքային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Ալեքսեյ Մասլովը
Կիրակի օրը 70 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Ալեքսեյ Մասլովը։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի մամուլի ծառայությունում։
«Ուրալվագոնզավոդ»-ի ղեկավարությունը խորը ափսոսանքով տեղեկացնում է, որ այսօր ժամը 08:20-ին Ն. Ն. Բուրդենկոյի անվան գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալում 70 տարեկանում հանկարծամահ է եղել Ալեքսեյ Ֆեդորովիչ Մասլովը»,- նշել է կոնցեռնից։
UVZ-ն հաղորդել է, որ Մասլովը փառավոր ճանապարհ է անցել զինված ուժերի շարքերում՝ դասակի հրամանատարից մինչեւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, այնուհետեւ եղել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի Դաշնության գլխավոր ռազմական ներկայացուցիչը։ «Վերջին տարիներին, աշխատելով որպես ռազմատեխնիկական համագործակցության «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի հատուկ ներկայացուցիչ, Ալեքսեյ Ֆեդորովիչը մինչեւ վերջին օրը հավատարիմ է մնացել իր գործին եւ հայրենիքին, «Ուրալվագոնզավոդի» զարգացման եւ գործունեության մեջ նրա ներդրումը անգնահատելի է»,-նշված է հայտարարության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...