Թուրքմենստանը կշարունակի էլեկտրաէներգիա մատակարարել Աֆղանստանին
Թուրքմենստանը կշարունակի էլեկտրաէներգիա մատակարարել Աֆղանստանին, հաղորդում են թուրքմենական լրատվամիջոցները։
Մասնավորապես, «Թուրքմենէներգո» պետական էլեկտրաէներգետիկական կորպորացիային թույլատրվել է պայմանագիր կնքել աֆղանական «Da Afghanistan Breshna Sherkat» ընկերության հետ կնքված պայմանագրերի երկարաձգման մասին։ Ընկերությանը թույլատրվում է նաեւ սահմանել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալներն ու գները։
Այս մասին հրամանագիրը ստորագրել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Տարիներ շարունակ Թուրքմենստանը արտոնյալ գներով էլեկտրաէներգիա է մատակարարում Աֆղանստանի հյուսիսային շրջաններին։
Բացի Աֆղանստանից՝ Թուրքմենստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին, Ուզբեկստանին եւ Ղրղըզստանին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...