Ռուսաստանի առեւտրային ցանցերը հայտարարել են սոցիալապես կարեւոր ապրանքատեսականու հնարավոր կրճատման մասին
Ռուսաստանի առեւտրային ցանցերը հայտարարել են սոցիալապես կարեւոր ապրանքատեսականու հնարավոր կրճատման մասին, գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով մանրածախ առեւտրի ընկերությունների ասոցիացիայի նամակը Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկիին։
Օրինագիծը, որը նախատեսում է մանրածախ ցանցերի կողմից մատակարարներին սննդամթերքի վճարման ժամկետի կրճատում մինչեւ 4-10 օր, կարող է հանգեցնել խանութներում սոցիալապես կարեւոր ապրանքատեսականու կրճատմանը:
Սոցիալապես կարեւոր ապրանքների ցանկը ներառում է մսի հիմնական տեսակները, կարագը եւ արեւածաղկի ձեթը, կաթը, հավկիթը, շաքարավազը, աղը, ալյուրը եւ հացը, տարբեր հացահատիկեղեն եւ մակարոնեղեն, թեյ, բորշչի համար բանջարեղեն եւ խնձոր:
Նշվում է, որ օրինագիծը չի կարողանա զսպել կամ սառեցնել սոցիալապես կարեւոր ապրանքների գների աճը, քանի որ դրա պատճառով աճում է լոգիստիկ բեռը: Արդյունքում, ապրանքատեսականին կնվազի, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի մի շարք փոքր ընկերությունների սնանկության:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...