Լարվածություն ու ներքին դժգոհություններ կան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում բավական նկատելի լարվածություն կա վարչապետի աշխատակազմում. բանն այն է, որ կառավարության նիստերի օրակարգերում հարցերի ներկայացման և նախագծերի քննարկումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումները ոչ միայն թույլ են, այլև լուրջ մասնագիտական եզրակացությունները գրեթե բացակայում են։ Այս հանգամանքը մշտապես լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ֆինանսների նախարարության կողմից. մասնավորաբար շեշտվում է, թե նախագծերի մեծ մասը ներկայացվում է կիսատ ձևակերպումներով, ֆինանսական հատվածը գրեթե բացված չէ, շատ անհասկանալի է ու լղոզված։
Բացի դրանից, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, կոմիտեների նիստերի ժամանակ մեծամասամբ ոչ միայն ոլորտային նախարարները չեն ներկայանում, այլ անգամ փոխնախարարների մակարդակով մասնակցություն չի ապահովվում. որպես կանոն՝ հիմնականում մասնակցում են վարչությունների պետերը։ Կան տեղեկություններ, որ ֆինանսների նախարարությունը նույնիսկ լուրջ «բազար» է սարքել՝ կապված կառավարության նիստերի օրակարգում քիչ զեկուցվող հարցերի մասով։
Ըստ այդ դժգոհության, նախագծերի փաթեթները շատ դեպքերում խորհրդարան են գնում կիսատ-պռատ ու տեղում դառնում քննադատության առարկա՝ ԱԺ փորձագետները դժգոհում են նախագծերի փնթիությունից։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրի խոսքերով, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ փոխվաչապետ նշանակվելու կապակցությամբ աշխատակազմում կես կատակ-կես լուրջ ասում են. «Դե, այդքան բողոքում էր, թող ինքն էլ հիմա կարգի բերի այդ ամենը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...