Կա-չկա՝ Հակոբջանյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջափակված Արցախի քթի տակ՝ Սիսիանում, ՔՊ-ն նախընտրական անցուդարձի մեջ է։ Վերջին ՏԻՄ ընտրություններով ՔՊ-ն չկարողացավ զավթել Սիսիանը, փորձելու է դա անել եկող տարվա մարտին՝ նոր ընտրություններով, որին պատրաստվում է հիմիկվանից։
Տեղի կուսակցական մի թեւը՝ ՔՊ-ական Արսեն Ավագյանի գլխավորությամբ, ընդվզում է Արմեն Հակոբջանյանի առաջադրմանը եւ համարում, որ ՔՊ-ի ֆիասկոն նրանով էր պայմանավորված․ եթե Հակոբջանյանի փոխարեն մեկ ուրիշը գլխավորեր ՔՊ ցուցակը, հաղթանակն անխուսափելի կլիներ։
Սակայն, ըստ ամենայնի, հենց Հակոբջանյանն էլ մարտին կգլխավորի ՔՊ ցուցակը, քանի որ վերջինս Սիսիանում «ասիչ» ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է։ Հաջորդ շաբաթ Փաշինյանը Հակոբջանյանին կնշանակի Սիսիանի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար․ անցած շաբաթ նա հրաժարական ներկայացրեց համայնքի ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո նա Արման Բաբաջանյանի կուսակցի քվեարկության շնորհիվ դարձել էր համայնքի ղեկավար, սակայն ավագանիում չունենալով մեծամասնություն` չէր կարողացել երդվել եւ անցնել պաշտոնավարման, այլ ստիպված եղավ հրաժարական տալ, որ նոր ընտրություններ կազմակերպվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...