Ադրբեջանը փորձում է յուրացնել Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդների ժառանգությունը․ արեւելագետ
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել, յուրացնել եւ սեփականաշնորհել ոչ միայն հայերի եւ իրանցիների, այլեւ Հարավային Կովկասի այլ բնիկ ժողովուրդների պատմական եւ մշակութային ժառանգությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում հայտարարեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։
Նա պարզաբանեց, որ խոսքը նաեւ վրացական ժառանգության մասին է։
«Այդ գործողություններն ուղղված են սեփական պատմությունը «հնացնելուն»»,-ասաց Ղազարյանը։
Նա դա անընդունելի անվանեց եւ կոչ արեց անհրաժեշտ ջանքեր գործադրել եւ փորձել հակազդել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող այս քաղաքականությանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում