Ուզբեկստանն ու Ղազախստանը ընդհանուր սահմանի սահմանագծման մասին պայմանագիր են ստորագրել
Ուզբեկստանի եւ Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոեւը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հինգշաբթի պայմանագիր են ստորագրել ընդհանուր սահմանի սահմանագծման մասին, հաղորդում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Տոկաեւը դեկտեմբերի 21-22-ը պետական այցով գտնվում է Ուզբեկստանում:
«Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պատմական փաստաթղթեր են ստորագրել՝ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր եւ ուզբեկա-ղազախական պետական սահմանի սահմանագծման մասին պայմանագիր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, երկու երկրների կառավարությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, խոշոր ընկերությունների մակարդակով ստորագրվել է 15 փաստաթուղթ։
Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ սահմանի երկարությունը գերազանցում է 2,1 հազար կիլոմետրը, դրա սահմանագծման շուրջ բանակցությունները կողմերը սկսել են 2003 թվականին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...