Մոնղոլիայում կանայք սառնամանիքին մերկացել են՝ ի նշան ածուխի հափշտակման դեմ բողոքի
Մոնղոլիայում կանայք սառնամանիքին մերկացել են՝ ի նշան ածուխի հափշտակման դեմ բողոքի։ Այս մասին վկայում է սոցցանցերում հրապարակված տեսանյութը: -20-30 աստիճան ցրտին մերկանալը մեկ անգամ չէ, որ օգտագործվել է որպես բողոքի ձեւ, սակայն մինչ այժմ դա արել են միայն տղամարդիկ։
Դեկտեմբերի 21-ին մոտ 30 ցուցարարներ կառավարության պալատի դիմաց առանց հագուստի նստացույց են անցկացրել՝ պահանջելով թույլտվություն՝ ներկա գտնվելու Մոնղոլիայի մեծ պետական Խուրալում ածխի գործի լսումներին: Նրանց վիճակը հսկել են բժիշկները։
Տեսանյութում բողոքի մասնակիցները Սուխե-Բատորի հրապարակում կանգնած են թեթեւ հագուստով, նրանցից մեկը մերկացել է մինչեւ ներքնազգեստը եւ ասել՝ «Միայն այսպես մեզ կլսեն»։ «Ես նույնպես քաղաքացիական ծառայող էի։ Մենք՝ մոնղոլներս, իսկապես անօգնական ենք։ Բնական ռեսուրսները թալանվում են մի քանի ագահ մարդկանց կողմից»,-հավելել է նա։ Ապա կնոջը տաք հագուստ են տվել։ Մեկ այլ կին պաստառ է բարձրացրել, որի վրա գրված է եղել՝ «Նախագահը չի կարող վերահսկել իր գողերին եւ ոստիկանությանը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...