Երեւանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը․ ՌԴ ԱԳՆ
Երեւանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը նշում է, որ այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի շրջափակման եւ տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով։
Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ առանց խոչընդոտների կապի ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը։
«Կողմերն ափսոսանք են հայտնել՝ կապված դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը մասնակցելուց Երեւանի հրաժարման հետ, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Բացի այդ, շեշտը դրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարեւորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում