Շվեյցարիայի կառավարությունը մերժել է երրորդ սեռի ներդրման գաղափարը
Շվեյցարիայի կառավարությունը մերժել է պաշտոնական փաստաթղթերում երրորդ սեռի կամ ոչ գենդերային տարբերակի ներդրման գաղափարը, հայտնում է Reuters-ը։
Կառավարող Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ «երկսեռ գենդերային մոդելը դեռեւս ամուր արմատավորված է շվեյցարական հասարակության մեջ»: «Ներկայումս չկան սոցիալական նախադրյալներ երրորդ սեռի ներդրման կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում սեռի գրանցման ընդհանրապես մերժման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դաշնային խորհուրդը հավելել է, որ նման տարբերակները կպահանջեն «բազմաթիվ» փոփոխություններ Շվեյցարիայի սահմանադրության եւ օրենքների մեջ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ երկրի 26 կանտոններում (նահանգներում):
Կառավարությունը հայտնել է, որ էթիկայի ազգային հանձնաժողովը 2020 թվականի զեկույցում նշել է, որ համակարգը փոխելու ժամանակը դեռ չի եկել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...