Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Ինչ Զելենսկին ուզում է, դժվար թե ստանա Բայդենից․ Politico

Երբ չորեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վայրէջք կատարի Վաշինգտոնում, նա կհայտնի իր ամենամեծ խնդրանքը, բայց կարող է չստանալ իրեն ցանկալի պատասխանը, գրում է Politico-ն։

Զելենսկու այցը ԱՄՆ, որտեղ նա պետք է հանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ եւ ելույթ կունենա Կոնգրեսի անդամների առջեւ, ցնցել է ինչպես ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ օրենսդիրներին։ Մինչ Վաշինգտոնում մեծ իրադարձության մասին խոսակցություններ են պտտվում, ոչ ոք չգիտեր Ուկրաինայի նախագահի ժամանման կամ պլանների ստույգ մանրամասները։

Այժմ, երբ անձնական հանդիպումը հաստատվել է, պաշտոնյաներն ասում են, թե ակնկալում են, որ սպառազինությունների շուրջ հակասություն կլինի եւ Բայդենն ու Զելենսկին հանդիպումը Կոնգրեսին սիրաշահելու համար օգտագործելու փորձ կանեն:

Կուլիսների հետեւում ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաները ծրագրում էին այցը մի քանի շաբաթ շարունակ, հենց այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Կիեւը սկսեցին պատերազմի ապագայի վերաբերյալ ամենաթեժ վեճերից մեկը: Դեկտեմբերի 11-ին հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը Զելենսկուն հրավիրել էր Վաշինգտոն՝ քննարկելու առաջիկա ռազմական գործողությունները եւ այն ուղիները, որոնցով նրա վարչակազմը կարող է շարունակել աջակցել Ուկրաինային, լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Այս զանգիցմի քանի շաբաթ առաջ ԱՄՆ պաշտոնյաները բանակցություններ էին վարում Կիեւում եւ Եվրոպայում իրենց գործընկերների հետ այն մասին, թե ինչ ԱՄՆ ռազմական աջակցություն կշարունակեն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի օգնեն նրան պայքարել ձմռանը: Կիեւն ուղղակիորեն դիմել է Բայդենի վարչակազմին՝ ավելի լավ զենքեր ձեռք բերելու համար, որը, նրանց կարծիքով, կարող է հանգեցնել հաղթանակի: Սակայն ԱՄՆ-ը տատանվում է՝ հիասթափեցնելով ուկրաինացի պաշտոնյաներին։

Ակնկալվում է, որ այս թեման կգերակշռի Զելենսկու, նրա թիմի եւ Բայդենի վարչակազմի անձնական հանդիպման ժամանակ:

«Նրան ավելի մեծ հեռահարության զենքեր են պետք, որպեսզի նա կարողանա կանխել Ռուսաստանի սպասվող հարձակումը»,- ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Բիլ Թեյլորը: «Նա անհապաղ ֆինանսական աջակցության կարիք ունի, որպեսզի նրա կառավարությունը շարունակի ախատել, եւ նա գիտի, որ Կոնգրեսն այս շաբաթ որոշումներ կկայացնի այս հարցերի վերաբերյալ»:

Մինչ Բայդենի վարչակազմը խոստացել է շարունակել աջակցել Կիեւին ռուսական ուժերի դեմ պայքարում, ԱՄՆ պաշտոնյաները դեմ են արտահայտվել ցանկացած ռեսուրսների տրամադրմանը, որը թույլ կտա ուկրաինացիներին մեծ հեռահարության հրթիռներ արձակել:

Աղբյուրի խոսքով՝ Բայդենի եւ նրա ազգային անվտանգության թիմի հետ հանդիպման ժամանակ ուկրաինական պատվիրակությունը հանդես կգա բանակի մեծ հեռահարության մարտավարական հրթիռային համակարգերի կամ ATACMS-ի, ինչպես նաեւ Grey Eagle ու Reaper անօդաչու թռչող սարքերի տրամադրման եւս մեկ խնդրանքով:

Սակայն ԱՄՆ պաշտոնյաները պատրաստ չեն տեղից շարժվել: Բայդենի Սպիտակ տունը կտրականապես հրաժարվել է ATACMS-ներ ուղարկել: ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ ծախսերը մեծ են: Կիեւ մեծ հեռահարության հրթիռներ ուղարկելը կարող է Պուտինին դրդել Ուկրաինայի ներսում էլ ավելի մահացու զենք կիրառել:

ԱՄՆ-ի այս անվճռականությունն անհանգստացրել է ուկրաինացի պաշտոնյաներին եւ ստիպել երկրի բարձրաստիճան զինվորականներին օգնություն խնդրել ուրիշներից, այդ թվում՝ արեւմտյան դաշինքից դուրս գտնվող երկրներից: Ուկրաինացիները մտավախություն ունեն, որ այս ձմռանը չեն կարողանա առաջ գնալ մարտի դաշտում եւ կկորցնեն Խերսոնից հետո ձեռք բերած թափը։

Չորեքշաբթի օրը Բայդենը ծրագրում է հայտարարել, որ Ուկրաինային կտրամադրի այլ զինատեսակներ, որոնք նա խնդրել է։

Վարչակազմը կներկայացնի 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որն առաջին անգամ կներառի Patriot հակահրթիռային պաշտպանության եւ ուղղակի հարձակման զինամթերքի հավաքածուներ, որոնք չկառավարվող ռումբերը վերածում են ճշգրիտ կառավարվող զինամթերքի:

Patriot-ի առաքումը որոշում է, որը զարմացրել է անգամ ուկրաինացի պաշտոնյաներին։ Patriot համակարգը Կիեւի համար երկար սպասված պարգեւ է, իսկ Ուկրաինայի համար տարբերակը նախատեսված է բալիստիկ հրթիռներ որսալու համար։

Թեեւ Բայդենի վարչակազմը չի կարծում, որ օգնությունն ամբողջությամբ կդադարի, պաշտոնյաները մասնավոր կերպով ընդունում են, որ կան մտավախություններ, որ ֆինանսավորման ծավալը, հավանաբար, կկրճատվի եւ կդանդաղի առաջիկա ամիսներին: Զելենսկու այցը, ասում են, կարող է պատվար լինել։