Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 159
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն էլ հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապահահատվածից, ինչի հետեւանքով ճանապարհի այդ հատվածի հսկողությունն անցել էր Ադրբեջանին։ Փաստաթղթի բովանդակությունը, ըստ պատգամավորների, գաղտնի է պահվում, եւ նույնիսկ իրենց չի հաջողվել ծանոթանալ դրան։
Այն, ինչի մասին խոսվում էր, ըստ էության, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ 2020 թվականի դեկտեմբերին կնքված փաստաթուղթն էր, որի գոյության մասին հայտնի է դարձել միայն 2021թ.-ի աշնանը, թեեւ իշխանություններ պնդում են, թե հանրությունը տեղեկացված է եղել։ Փաստորեն, ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե 2020թ.-ի դեկտեմբերին ստորագրված փաստաթուղթը ոչ թե զորքերի հետքաշման մասին էր, այլ ճանապարհի օգտագործման, որը տեւելու էր այնքան, մինչեւ Հայաստանը կառուցեր շրջանցող մեկ այլ ճանապարհ (այս դեպքում՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհը)։ Եթե Հայաստանի իշխանությունները դրա կառուցումը սկսեին հենց 2020թ.-ի դեկտեմբերից, ապա իրենց տրամադրության տակ ի սկզբանե կունենային 11 ամիս եւ ոչ թե 5։
«Փաստերի ստուգման հարթակ»-ը նկատում է՝ կառավարությունը դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին, ստորագրելով փաստաթուղթ, համաձայնել է շրջանցիկ ճանապարհը կառուցելուն պես հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այլընտրանքային ճանապարհի կառուցումը սկսել է ստորագրումից ավելի քան կես տարի անց՝ արդյունքում ժամանակի սղություն ունենալով ճանապարհի պատշաճ կառուցման համար։
Ընդամենը 5 ամսում իշխանությունները վերանորոգեցին շրջանցող ճանապարհը, եւ հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ իսկապես ֆորսմաժորային իրավիճակում ճանապարհը հանձնվեց շահագործման։ Վարչապետ Փաշինյանի ձեւակերպած «ֆորս մաժորը», սակայն, ոչ թե անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ստեղծված իրավիճակ էր, այլ ավելի քան կես տարի այդ ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու հետեւանք. աշխատանքները պատշաճ եւ ժամանակին չեն կատարվել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...