Երեւանի քաղաքապետարանը ամանորյա համերգների համար պայմանագրեր է կնքել իր նախասիրած ընկերությունների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների հետ կապված՝ լրացուցիչ գումար է հատկացրել նաեւ ամանորյա համերգների համար եւ իր նախասիրած ընկերությունների հետ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով պայմանագրեր է կնքել։ Դրանք անցկացվելու են 2750-ամյակի շատրվանների պուրակում։ Համերգային միջոցառումների տեխնիկական մասը հանձնարարվել է «Ֆակտորի փրոդաքշնին», եւ այս ընկերությանը դրա համար վճարվել է 115 մլն 900 հազար դրամ։ Այդ գումարով ընկերությունն այգում գեղարվեստական լուսային ձեւավորում է ապահովել, ծառերը զարդարել, ծառերից դեկորատիվ ջահեր կախել, 2 հատ «Սատանի անիվ» կարուսել տեղադրել, 8 հատ տարբեր չափերի մարդուկ- ջարդուկներ (Щелкунчик) եւ այլն։
«Ֆակտորի փրոդաքշնի» հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է դեկտեմբերի 12-ին։ Իսկ նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել եւ նույն վայրում համերգի բովանդակային մասը պատվիրել «Արձագանք Պրո» ՍՊԸ-ին, որի համար ընկերությանը վճարել է 60 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը պետք է 10 հատ համերգային միջոցառում կազմակերպի, յուրաքանչյուրը՝ առնվազն 1 ժամ տեւողությամբ, համերգներին ելույթ ունեցողների ցանկը պետք է հաստատի քաղաքապետարանը։ Պայմանագրերը կնքվել են առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...