ՕՊԵԿ+-ի անդամները հանում են քաղաքականությունը որոշումների կայացման գործընթացից
ՕՊԵԿ+-ի անդամները հանում են քաղաքականությունը որոշումների կայացման գործընթացից, ինչպես նաեւ իրենց գնահատականներից եւ կանխատեսումներից, Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը։
Նախարարը հավելել է, որ նավթի արդյունահանման կրճատման մասին խիստ քննադատության ենթարկված ՕՊԵԿ+-ի որոշումը ճիշտ է եղել շուկայի եւ արդյունաբերության կայունությունը պահպանելու համար։
Նավթի գները, որոնք ուկրաինական պատերազմից հետո մարտ ամսին մոտեցել են պատմական առավելագույնին՝ 147 դոլար մեկ բարելի դիմաց, կորցրել են 2022 թվականի աճի մեծ մասը: Երեքշաբթի Brent տեսակի նավթը վաճառվել է շուրջ 80 դոլարով, հայտնում է Reuters-ը։
ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները, որոնք հայտնի են որպես ՕՊԵԿ+, ավելացրել են արդյունահանումը 2022 թվականի մեծ մասի համար՝ պահանջարկը վերականգնմանը զուգընթաց: Սակայն դեկտեմբերի 4-ին խումբը համաձայնել է պահպանել նոյեմբերից մինչեւ 2023 թվականը արտադրությունը օրական 2 միլիոն բարելով կրճատելու հոկտեմբերյան պլանը:
«Վիճակագրության եւ կանխատեսումների հետ քաղաքականություն խաղալը եւ օբյեկտիվության բացակայությունը հաճախ հակառակ արդյունք են տալիս եւ հանգեցնում վստահության կորստի»,- ասել է էներգետիկայի նախարարը:
Նրա խոսքով՝ անորոշությունների լայն շրջանակի պայմաններում ՕՊԵԿ+-ը չունի այլ ընտրություն, քան ակտիվ մնալը եւ առաջեւում լինելը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...