Ե՞րբ են Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ այցելել հայ գերիներին Ադրբեջանում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին Ադրբեջանում այցելել են այս տարվա նոյեմբերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զարա Ամատունին։
Նա հիշեցրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերիներին, որոնք հաստատվել են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Ամատունին պարզաբանել է, որ Ադրբեջանում հայ գերիներին նոր այցելությունների մասին ԿԽՄԿ-ն նախապես չի տեղեկացնում։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերու, պատանդի եւ պահվող այլ անձանց՝ դա անվանելով ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլեւ հումանիտար իրավունքի կոպիտ խախտում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...