«Վրացական երազանքը» Զելենսկու կոչը Սաակաշվիլուն անվանել է «հատուկ գործողության մաս»
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչն անվանել է «հատուկ գործողության մաս», հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
Ուկրաինայի նախագահն անցած գիշեր դիմել է Վրաստանի իշխանությանը՝ խնդրելով բուժման նպատակով Սաակաշվիլուն տեղափոխել Եվրոպայի երկրներից մեկը կամ ԱՄՆ։ «Սաակաշվիլիին Վրաստան ուղարկելը հատուկ գործողություն էր, եւ այսօր դրա հեղինակները նույնիսկ հասել են Ուկրաինայի նախագահի հայտարարությանը․․․Դա պատերազմի մեջ Վրաստանի ներգրավման եւ Վրաստանի պառակտման հատուկ գործողություն էր, որը տապալվեց, եւ այսօր մենք բոլոր հայտարարությունները դիտարկում ենք այդ համատեքստում»,-ասել է Մդինարաձեն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելու օբյեկտիվ սպասումը գոյություն ուներ դեռ Սաակաշվիլու՝ Վրաստան գալուց առաջ։
«Սաակաշվիլուն Վրաստան վերադարձնելու նպատակն էր խռովություն առաջացնել երկրում, ինչ-որ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, իսկ ռազմական գործողությունների դեպքում միջամտել դրանց»,-հավելել է խմբակցության ներկայացուցիչը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում