Անգլիայի Բանկը ներկայացրել է Կառլ III-ի պատկերով թղթադրամների դիզայնը
Անգլիայի բանկը երեքշաբթի ներկայացրել է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Կառլ III-ի պատկերով թղթադրամների դիզայնը: Ինչպես ասվում է բանկի կայքում հրապարակված հայտարարության մեջ, թագավորի դիմանկարը կհայտնվի պոլիմերային £5, £10, £20 եւ £50 թղթադրամների վրա:
Միապետի պրոֆիլը կցուցադրվի թղթադրամների դիմերեսին, ինչպես նաեւ Բիգ Բենի պատկերի կողքին։ Դիզայնի այլ փոփոխություններ չեն լինի: Հակառակ կողմը նույնպես կմնա նույնը:
Թագավորի պատկերով թղթադրամները, ինչպես սպասվում է, շրջանառության մեջ կդրվեն 2024 թվականի կեսերին։ Միեւնույն ժամանակ, դրանք կտպագրվեն միայն մաշվածները փոխարինելու եւ պահանջարկի ավելացման դեպքում։
Թագավոր Կառլ III-ի եւ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի պատկերներով մետաղադրամներն ու թղթադրամները համատեղ շրջանառության մեջ կլինեն Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որոնց ղեկավարը դեռեւս պաշտոնապես մնում է բրիտանական միապետը: Կյանքից հեռացած Եղիսաբեթ II-ի դիմանկարով թղթադրամները օրինական վճարման միջոց կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն մաշվել կամ վնասվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...