Թաիլանդի ՌԾՈւ նավը խորտակվել է Սիամի ծոցում
Թաիլանդի ռազմածովային ուժերի «Սիկհոթհաի» կորվետը (երկրորդ կարգի նավ) կեսգիշերին մոտ, Սիամի ծոցում պարեկման ժամանակ, խորտակվել է, 75 նավաստիներ փրկվել են, 31 մարդ դեռ մնում է ջրում, ինտենսիվ որոնողական աշխատանքներ են կատարվում, երկուշաբթի տեղեկացրել է Թաիլանդի ՌԾՈւ մամուլի ծառայությունը։
Սիամի ծոցում՝ Պրաչուապկիրիկխան նահանգից 20մղոն հեռու, նավը խիստ թեքվել է, եւ զգալի ծավալով ջուր է լցվել նավ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել էլեկտրացանցի կարճ միացում, շարժիչներն անջատվել են, նշել են ՌԾՈւ մամուլի ծառայությունում։
Բարձր ալիքների հարվածները եւ ուժեղ քամին եւս մեկ անգամ ճոճել են նավը, որը չի կարողացել ուղղել թեքումը, նշվել է հաղորդագրությունում։ Տեղի ժամանակով ժամը 00.12-ին նավը խորտակվել է։
ՌԾՈւ-ի հաղորդմամբ՝ անձնակազմի բոլոր 106 անդամները նավի խորտակման պային փրկօղակներով են եղել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...