Ճոխ վերանորոգում՝ Մեդվեդեւի այցին ընդառաջ
«Ժողովուրդը» գրում է. «Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ կառավարության գլխավոր մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ընդ որում, դատելով աշխատանքի որակից՝ կառավարության մասնաշենքը բավական ճոխ են վերանորոգում՝ նախասրահը, մամուլի կենտրոնը: Պատճառը, ինչպես պարզեցինք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան այցն է: Եւ հիմա իշխանություններն առանձնահատուկ նախանձախնդրությամբ են պատրաստվում այդ իրադարձությանը՝ փորձելով անել ամեն ինչ, որպեսզի մթնոլորտը դուր գա ՌԴ վարչապետին: Չնայած, հիշեցնենք, կառավարության մասնաշենքում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին արդեն վերանորոգումներ իրականացվել էին, երբ հիմնովին փոխվել էին հանդիպումների համար նախատեսված դահլիճներն, ու նա բուռն քննադատության արժանացավ: Բայց նախասրահը մնացել է հին ու «ճռճռան» մանրահատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...