Բրյուսելը չի երկարաձգի ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում. Բորել
Բրյուսելը չի երկարաձգի Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը Հայաստանում։ Նման որոշում է ընդունվել Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բորելի գնահատմամբ՝ հոկտեմբերին Հայաստան ուղարկված առաքելության գործունեությունը եղել է արդյունավետ։
«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ պայմանավրովածությունների համաձայն՝ առաքելությունն իր աշխատանքը կավարտի դեկտեմբերի 19-ին»,- նշել է Բորելը։
ԵՄ դիվանգիտության ղեկավարը նաև հայտնել է, որ Հայաստան կարող է ուղարկվել խումբ հետագա հնարավոր քաղաքացիական առաքելության գործունեության ծրագրման համար։
«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի, սակայն Հայաստան ուղարկված այս առաքելության գործունեության ժամկետն ավարտվում է այս ամսվա 19-ին»,-եզրափակել է Բորելը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում