Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում։ Լեփ-լեցուն դահլիճներում հանդիպումներ, հոտնկայս ծափահարություններ, բանականաբար՝ ավելի շատ ուղղված Արցախի պայքարին եւ արցախահայության տոկունությանը։ Հանդիպումներ Ֆրանսիայի պետական, օրենսդիր բարձր շրջանակների հետ, մասնավորապես Իլ դը Ֆրանս շրջանի նախագահը, Փարիզի քաղաքապետն ընդունել են չճանաչված հայկական պետության ղեկավարին։
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան կատարած այցի ժամանակ չարժանացավ Փաշինյանի ընդունելությանը՝ միայն այն պատճառով, որ նրան ուղեկցում էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է։
Արայիկ Հարությունյանի եւ արցախյան պատվիրակության հանդիպումների կազմակերպման հարցում ֆրանսահայ համայնքը եւ հատկապես ՀՅԴ-ն մեծ մասնակցություն են ունեցել, եւ կարելի է ասել, այդ մակարդակն ապահովվել է հենց նրանց շնորհիվ։
Մենք տեղեկացանք, որ դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը վերադարձել է Հայաստան, սակայն Արցախի նախագահը դեռ չի մեկնել Արցախ։ Գուցե պատճառը ճանապարհն է, իսկ գուցե Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանում է, եւ մնացել է, որպեսզի հանդիպի Փաշինյանի հետ:
Հ.Գ Երեկ, մինչ ուշ երեկո, արցախի մեր աղբյուրները հայտնում էին, որ նախագահը Արցախում չէ, սակայն կեսգիշերն անց նախագահականը հայտարարությւոն տարածեց, որ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել: Հավանաբար, ուշ ժամի նախագահին հաջողվել է մուտք գործել Արցախ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...