Քոչարյան Անդրանիկի նոր շանտաժը ռուս խաղաղապահներին (տեսանյութ)
«Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ, դրանով լարվածություն ստեղծելով Արցախում: Բնականաբար, նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան։ Կարծում եմ՝ պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը. անվտանգ կյանք՝ Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում՝ Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում», - խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանական ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին։
ՔՊ-ական պատգամավորն նշեց, թե Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա.
«Նրանք ստիպում են, որ մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել Կաշենի հանքավայր՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե իր կարծիքով, դա եղել է փոխհամաձայնեցված։
«Չեմ կարող ասել, թե ում միջև, բայց որ համաձայնություններն առկա են՝ փաստ է»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում