Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ով է գնդակահարել հայ ռազմագերիներին և ինչպես դա կանդրադառնա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. BBC-ի հետաքննությունը

Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։ Միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն ուսումնասիրել է նաև, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա։

«Արևածագի շողերով լուսավորված բլրի գագաթին զինված մարդիկ, որ հենց նոր էին գրավել հակառակորդի մարտական դիրքերը, զենքի սպառնալիքով մի խումբ ռազմագերիների հավաքում են մի վայրում և ստիպում նրանց, ձեռքերը բարձրացրած, նստել գետնին: Հնչում են կրակոցներ: Լսվում է բղավոց ադրբեջաներեն լեզվով՝ «Վուրմա, Վուրմա» (Մի՛ կրակեք)։ Ռազմագերիներն ընկնում են, ընկածների ուղղությամբ կրակոցները որոշ ժամանակ դեռ շարունակվում են», – ներկայացնում է միջադեպը BBC-ն՝ հավելելով, որ բջջային հեռախոսով նկարահանված 40 վայրկյան տևողությամբ տեսահոլովակն արագ տարածվեց սոցիալական ցանցերում և Telegram-ալիքներում։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և արտադատական սպանությունների մեջ։ Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը BBC-ին ասել է, որ այս գործով նյութեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ կատարվում է նախաքննություն, և «եթե ենթադրյալ անձանց, զինվորականների մեղքն ապացուցվի», ապա «քրեական պատասխանատվության հարցը կարող է լուծվել»։

Ո՞վ է կրակել և ո՞վ է դարձել զոհ

Այնուհետև BBC-ն ներկայացնում է տեսանյութի իր վերլուծությունը՝ նշելով, որ հրապարակված կադրերում առնվազն 15 զինծառայող շրջապատել է ութ (այլ տվյալներով՝ ինը) անզեն մարդկանց խմբի, որի անդամները կրում են հայկական բանակում օգտագործվող սաղավարտներ և համազգեստ։
BBC-ն համեմատել է այս կամուֆլյաժը հայկական զինված ուժերի նոր համազգեստների և հայկական բանակի կողմից օգտագործվող սաղավարտների հայտնի լուսանկարների հետ։ Իսկ հարձակվող զինվորների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում կիրառվող համազգեստի հետ: Այնուամենայնիվ, համազգեստի վրայի գրություններից հնարավոր չէ որոշել, թե որ ստորաբաժանումից են հարձակվող զինվորները:

Bellingcat-ի հետաքննիչները եկել են նույն եզրակացության՝ նրանք համազգեստի գույները համեմատել են camopedia.org կայքում տեղադրված նմուշների հետ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների զինված ուժերի համազգեստները:

Տեսանյութը հրապարակած ադրբեջանամետ Telegram-ալիքում ասվում է, որ զինծառայողները Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերից են (XTQ – xüsusi təyinat qüvvələri): BBC-ի, HRW-ի և Bellingcat-ի հետաքննիչները նաև հաստատել են, որ Vurma («Մի՛ կրակեք») արտահայտությունը բղավողի համար ադրբեջաներենը մայրենի լեզու է։

Թե ինչ է հետո լինում գերեվարվածների հետ՝ հայտնի չէ, սակայն Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, որին վկայակոչում է HRW-ն, կարծում է, որ նման հեռավորությունից ավտոմատ զենքերից կրակելիս ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է։

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել գնդակահարությունը

Միջադեպի ժամանակը պարզելու համար Bellingcat-ի հետաքննիչները կիրառել են ժամանակագրական տեղորոշման մեթոդներ, այդ թվում՝ արբանյակային պատկերները և արևի դիրքը՝ նկարահանման վայրի նկատմամբ:

«Առկա տվյալները բավարար չեն կրակոցի ամսաթիվը ճշգրիտ որոշելու համար. ըստ հետաքննիչների՝ միջադեպը կարող էր տեղի ունենալ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 6:00-6:30-ն ընկած ժամանակահատվածում: Բայց, հաշվի առնելով, որ սեպտեմբերյան մարտերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ամենահավանական ժամանակը կարող է լինել սեպտեմբերի 13-ի վաղ առավոտը», – նշվում է հոդվածում։

Արձագանք և փոխադարձ մեղադրանքներ

Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ և դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որը քննում է պետությունների հայցերը միմյանց դեմ։

Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ տեսանյութի հայտնվելու հետ կապված «բազմաթիվ քննչական գործողություններ» են իրականացրել և 10 քրեական գործ են հարուցել։ Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հրաժարվել է մեկնաբանություն տալ իրավիճակի առնչությամբ՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը, սակայն նշել է, որ «տեսանյութում կեղծիքի տարրեր կան»։

Շատ դիտորդներ, հիմնվելով Ադրբեջանի անցյալի փորձի վրա, քիչ հույս ունեն, որ որևէ գործողություն կձեռնարկվի:

«Երբ 2020 թվականին կողմերի միջև ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտնվեցին հայ զինվորների խոշտանգումների տեսագրությունները, Ադրբեջանի դատախազությունն այն ժամանակ նույնպես խոստացավ գործել, և մի քանի կասկածյալներ ձերբակալվեցին, սակայն հետաքննությունը ձգձգվեց, և ոչ ոք չդատապարտվեց։ 2020 թվականին ձերբակալված զինվորներից առնվազն մեկը 2022 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով», – eurasia.org-ի հոդվածում հիշեցնում են Ջոշուա Կուչերան, Անի Մեջլումյանը և Ուլքեր Նաթիգիզին։

Հոդվածում նաև նշվում է, որ նոյեմբերի 8-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իրենց տարած հաղթանակի 2 տարվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել էր, որ սեպտեմբերի իրադարձությունները «դաս պետք է լինեն Հայաստանի համար» և ոչինչ չէր ասել Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման հնարավոր քայլերի մասին։

«Նախագահ Ալիևի ելույթը, որտեղ նա Հայաստանին անվանում է «թշնամի» և խոսում սեպտեմբերին «տված դասի» մասին, ճնշող զգացողություն է առաջացնում», – թվիթերում գրել է Կարնեգի հիմնադրամի ավագ հետազոտող, Ղարաբաղի մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։

 

Հոդվածում նշվում է, որ պարբերաբար տեղեկություններ են ստացվում բախումների և զինվորականների մահվան մասին՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

BBC-ի ռուսական ծառայությունը նաև մեջբերում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքերը, ով գտնում է, որ Բաքուն ակտիվորեն ռազմական դիվանագիտության քաղաքականություն է վարում՝ փորձելով Հայաստանին ստիպել խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի համար շահավետ պայմաններով, եթե Երևանը ցանկանում է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:

Հոդվածում նաև մեջբերում են լրագրող և գրող Մարկ Գրիգորյանի խոսքերը, ով նշում է, որ «տեսանյութերը, որոնցում պատկերված են ինքնապաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդկանց նկատմամբ վայրագությունները, ուժեղացնում են Հայաստանում չափազանց բացասական կարծրատիպերը (ադրբեջանական) հարևանների նկատմամբ»:

 

«Ադրբեջանի հանրային տարածքում հազվադեպ են դրական արտահայտվում հարևանների մասին։ Սոցցանցերում արշավ է իրականացվում Հայաստանի վրա ռազմական ճնշումների հետ չհամաձայնողների դեմ՝ «Ճանաչիր դավաճանին» հեշթեգով։ BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակիցները ականատես են եղել, թե ինչպես տարրական դպրոցում 5-6 տարեկան երեխաներին սովորեցնում էին միահամուռ բղավել «Ատելություն, ատելություն թշնամու հանդեպ» (մեկ այլ կարգախոսի հետ մեկտեղ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»), – նշված է հոդվածում:

Դիվանագետների կարծիքով՝ չնայած հոռետեսությանը, Բաքուն և Երևանն ամեն դեպքում, թեև դանդաղ, բայց շարժվում են դեպի համաձայնագիր, որը կարող է լինել առաջին նշանակալից քայլը դեպի խաղաղություն՝ 2020 թվականին ստորագրված փաստաթղթից հետո։

«Սակայն սեպտեմբերյան արյունահեղությունը երկու մայրաքաղաքներում այլ կերպ է դիտվում. ոմանց համար դա «խաղաղության պարտադրում» է, ոմանց համար՝ «ուժային ճնշումը գործում է» փաստարկի հաջողությունն է», – նշվում է հոդվածում։

Անցումային արդարադատությո՞ւն

Թեև ադրբեջանական հասարակության մեջ որոշակի քննադատություն եղավ ռազմագերիների հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո, սակայն այն լայն քննարկման չարժանացավ։

«Դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ ղարաբաղյան պատերազմներից հետո պատերազմական հանցագործությունները չեն հետաքննվել կողմերից որևէ մեկի կողմից, և հասարակությունները դա ընկալեցին որպես «նոր իրողություն», – հիշեցնում է BBC-ն միջազգային International Crisis Group կազմակերպության ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևի խոսքերը։

Հոդվածում նաև նշվում է, որ ազգամիջյան հակամարտությունները նոր երևույթ չեն, բայց այն վայրերում, որտեղ դրանք հաջողությամբ լուծվել են, մեծ դեր է խաղացել անցումային արդարադատության համակարգը:

Ինչպե՞ս բուժել վերքերը

Զաուր Շիրիևը գտնում է, որ անցումային արդարադատության տարրերը խաղաղ բանակցություններում ներդնելու հսկայական անհրաժեշտություն կա, և դա պետք է արտացոլվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում։ Անցումային արդարադատության մեխանիզմն՝ ընդհանրապես, իսկ իրադարձությունների մասին ճշմարտությունը և փոխհատուցումները՝ մասնավորապես, հանրային աջակցության կարիք ունեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ՝ գործընթացը ղեկավարելու համար:

«Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո մենք նման ակտիվություն չենք տեսնում, և եթե այդ քայլերը չձեռնարկվեն, ապա, ցավոք, մենք ականատես կլինենք նոր պատերազմական հանցագործությունների»,- ասում է Շիրիևը: