2 քաղաքացի փորձել են թալանել բանկոմատը. պարեկները հետապնդել են նրանց և կանխել կողոպուտի փորձը․ Shamshyan.com
Դեկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Դեխտիկյանն ու Արթուր Մարկոսյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի մոտ նկատում են 2 կասկածելի քաղաքացու։
shamshyan.com-ի հաղորդմամբ պարեկները մոտենալով, փորձում են պարզել նրանց ինքնությունը, սակայն վերջիններս, ովքեր լինում են դիմակավորված, դիմում են փախուստի։ Սկսվում է հետապնդումը։
Եվ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվում է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Պարզվում է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի վայրից փախուստի դիմած հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...