Դրեզդենում պատանդառու տղամարդը վիրավորվելուց հետո մահացել է
Դրեզդենի կենտրոնում կրակող, իսկ ավելի վաղ, ենթադրաբար, իր մորը սպանած տղամարդը մահացել է վիրավորումից, որը ստացել էր իր կողմից վերցված պատանդների ազատման ժամանակ, հայտնում է Bild-ը։
«Դրեզդենում պատանդներ վերցրած մարդը մահացել է։ 40-ամյա Դավիթ Վ.-ն մահացել է ստացած վերքերից անմիջապես այն բանից հետո, երբ հատուկ ջոկատը նրան բռնել է առեւտրի կենտրոնում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավելի վաղ բազմաբնակարան շենքում հայտնաբերվել էր նրա մոր մարմինը։ Ըստ ամենայնի, տղամարդը սպանությունը կատարել էր նախքան քաղաքի կենտրոն գնալը, որտեղ նա մեծ առեւտրի կենտրոնում պատանդներ էր վերցրել։
Ավելի վաղ ոստիկանությունը շրջափակել էր Դրեզդենի կենտրոնը այն բանից հետո, երբ տղամարդը ենթադրաբար կրակ էր բացել։ Հաղորդվել է նաեւ, որ նա փորձել է հարձակվել Radio Dresden ռադիոկայանի վրա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...