Պետք է համոզվել, որ հետխորհրդային երկրներում ԱՄՆ-ի կենսաուսումնասիրությունները չեն սպառնում Ռուսաստանին
Կարեւոր է համոզվել, որ հետխորհրդային երկրներում ԱՄՆ-ի կենսաուսումնասիրությունները չեն սպառնում Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում՝ Անդրկովկասի տարածաշրջանի հետ համագործակցությանը՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ակտիվության բացահայտման ֆոնին։
«Մեզ համար կարեւոր է համոզվել, որ մեր սահմանների անմիջական հարեւանությամբ իրականացվող կենսաբանական հետազոտությունները, հատկապես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համատեղ, սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է ընդունում Ռուսաստանի կողմից առաջ քաշվող նախաձեռնությունները՝ կենսաանվտանգության ոլորտում համագործակցության իրավական հիմքի ձեւավորման ուղղությամբ։
Դիվանագետը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնական պատասխան է ակնկալում Վրաստանից՝ ռուս փորձագետների կողմից Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոն այցելելու հարցմանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...