Դրեզդենում տղամարդը պատանդներ է վերցրել
Դրեզդենի ոստիկանության կողմից հետախուզվող զինված տղամարդը պատանդներ է վերցրել առեւտրի կենտրոնում։ Իրավապահների տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ խոսքը Altmarktgalerie առեւտրի կենտրոնի մասին է։ Կասկածյալն արդեն ձերբակալվել է։
«Պատանդ վերցնելու հետ կապված պատմությունն ավարտված է։ Երկու անձ մեր հսկողության տակ է, նրանք չեն տուժել»,- ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։ Հարձակվողի դրդապատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։
Նշվում է, որ առեւտրի կենտրոնի այցելուները տարհանվել են։ Ոստիկանները խնդրում են զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելելուց։ Օպերացիայի պատճառով սահմանափակվել է հասարակական եւ անձնական տրանսպորտի երթեւեկը։ Փակ է Գերմանիայի ամենահայտնի սուրբծննդյան շուկաներից մեկը՝ Striezelmarkt-ը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...