ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 275 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ
Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 275 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ, որն առաջարկում է նոր հնարավորություններ անօդաչուների դեմ պայքարի եւ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
Սպասվում է, որ Պենտագոնը նաեւ հրթիռներ կմատակարարի High Mobility Artillery Rocket System (HIMARS)-ի արձակման սարքերի համար, ինչպես նաեւ 155 միլիմետրանոց զինամթերքներ, Humvee ռազմական ավտոմեքենաներ եւ գեներատորներ, տեղեկացրել են գործակալության աղբյուրները։
Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել օգնության փաթեթը։ Օգնության փաթեթների պարունակությունը եւ չափը կարող են փոխվել այնքան ժամանակ, մինչեւ որ ստորագրվեն նախագահի կողմից։
Ավելի վաղ ԱՄՆ-ը Ուկրաինա էր ուղարկել NASAMS բարդ զենիթային համակարգեր, որոնք արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատում են։
Վաշինգտոնը նաեւ հայտարարել է, որ գործողության մոտ շառավղով ՀՕՊ Avenger չորս համակարգ կուղարկի, որոնք օգտագործում են Stinger եւ HAWK հրթիռները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...