Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ է արձակվել
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետեւանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունները թերի են կատարվել, եւ «ՍԱՆԻԹԵՔ» ընկերությանը պետբյուջեից անհիմն ավելի քան 3 մլրդ դրամ է վճարվել:
Բացի դրանից, ըստ նախաքննական մարմնի՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար չեն նախատեսվել բավարար տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է այս ծառայությունների որակի անկման:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...